Թուրքիայի հայկական եկեղեցում Ղուրանի ընթերցանություն է տեղի ունեցել (տեսանյութ)
Չանաքքալեի հայկական եկեղեցում, որտեղ ժամանակին հայկական պատարագներ են անցկացվում, թուրքերը վերջերս սուֆիստական միստիկ ծեսեր են իրականացնում:
Ինչպես տեղեկացնում է «Դողան» գործակալությունը, 17-րդ դարում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին հայ համայնքի հեռանալուց հետո վերածվել է մշակութային կենտրոնի: Այժմ այնտեղ սուֆիստական ծեսեր են կատարվում:
Հերթական արարողությունը դիտելու համար բազմաթիվ հյուրեր են հրավիրվել, այդ թվում՝ նահանգապետ Գյունգյոր Ազիմ Թունան: Նա հայտարարել է, որ նման կենտրոնների թիվը Չանաքքալեում պետք է ավելանա:
«Մենք նման մշակութային հարստություններ շատ ունենք, և նման կառույցների ու նման մարդկանց շնորհիվ, վերստին ճանաչելու, ինքներս մեզ զարգացնելու հնարավորություն ենք ստանում»,-ասել է նա:
Արարողությունն ավարտվել է Ղուրանի ընթերցանությամբ:










