Ժերար Դեպարդյեն գրանցում է ստացել Ռուսաստանի Սարանսկ քաղաքում
Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն, ով վերջերս ՌԴ քաղաքացի էր դարձել, մշտական գրանցում է ստացել Մորդովիայում, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
Ռուսական հեռուստատեսության Առաջին ալիքի հաղորդման համաձայն` դերասանը փետրվարի 23-ին կմեկնի Սարանսկ, ուր պաշտոնապես գրանցվի քաղաքի կենտրոնում Դեմոկրատական փողոցի վրա գտնվող տանը:
Բնակարանը ՌԴ-ի Госфильмофонд-ի տնօրեն Նիկոլայ Բորոդաչևի սեփականությունն է, հաղորդում է РИА Новости-ին` հղում կատարելով Մորդովիայի կառավարությունում իր աղբյուրներին:










