Միլանում բացվել է «անիծված նկարիչների» ցուցահանդեսը

11:34 • 22.02.13

Միլանի Պալացո Ռեալեում «Մոդիլիանի, Սուտին և այլ անիծված նկարիչները» խորագրով ցուցահանդես է բացվել, որի շրջանակերում ներկայացված է 20-րդ դարասկզբի նկարիչների 122 կտավ։

 

Ինչպես հայտնում է Euromag-ը՝ հղում կատարելով Italia-ru.com կայքին, ցուցադրվող նմուշների շարքում են այնպիսի ճանաչված նկարիչների ստեղծագործություններ, ինչպիսիք են Ամադեո Մոդիլիանին, Խաիմ Սուտինը, Անդրե Դերենը, Մորիս դե Վլամինկը, Մոյշե Քիսլինգը։

 

Բոլոր նշված նկարիչներն աշխատել են Փարիզում և 20-րդ դարի սկզին դեռևս մեծ ճանաչում չեն ունեցել։ Այդ ժամանակ նրանց ստեղծագործությունները բավական էժան գներով ձեռք է բերել հայտնի հավաքորդ Ջոնս Նետերը։

 

«Անիծված նկարիչների» ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 8-ը։ Այս միջոցառումն ուշագրավ է նրանով, որ սա առաջին դեպքն է, երբ Նետերի հավաքածուի գլուխգործոցները ցուցադրվում են Իտալիայում։