Դե Նիրոն և Վաշինգտոնը՝ «Օսկարի» ֆավորիտներ
Ամերիկացի դերասաններ Ռոբերտ դե Նիրոն և Դենզել Վաշինգտոնն Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի այս տարվա ֆավորիտներ են, հայտնում է Forbes-ը՝ E-Poll Market Research-ի ուսումնասիրության հիման վրա, որը պարբերաբար հարցումներ է անում հայտնի մարդկանց վերաբերյալ:
Առհասարակ, նկատվում է օրինաչափություն, որ ավելի տարեց դերասաններն ավելի սիրված են: Չորս ամենասիրելի դերասանների միջին տարիքը 65 է: Դե Նիրոն նրանցից ամենատարեցն է՝ 69 տարեկան, և ամենից շատ է առաջադրվել «Օսկարի» (7 անգամ առաջադրվել է, ստացել 2 անգամ): Այս անգամ նա առաջադրվել է 1992-ից ի վեր առաջին անգամ՝ «Իմ ընկերն աննորմալ է» ֆիլմի՝ «Լավագույն երկրորդական դերի» համար:
Օսկարակիր Դենզել Վաշինգտոնն առաջադրված է «Թռիչք» ֆիլմով:
E-Poll Market Research-ը «քննել է» 7.500 աստղերի՝ 46 տարբեր կետերով:










