Հայկական հուշարձանների անդրադարձը «Լռություն. հայը և հայկականը Վրաստանում» ֆիլմում

14:51 • 22.02.13

Վրաստանում նկարահանված «Լռություն. հայը և հայկականը Վրաստանում» վերնագրով վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է 2009-2010թթ.-ին պատմում է Վրաստանում բնակվող հայ համայնքի մասին: Ֆիլմի ռեժիսոր Տիրան Կարապետյանը ներկայացնում է այն հոգեվիճակը, որն ունեն այսօր վրացահայերը:


«Վրաստանում հայերը հիմնականում հարմարվել են ամեն ինչի հետ, չեն ուզում վերադառնան այն բանին, որ հայ են, ուզում են կամաց-կամաց դառնան վրացի, որ խնդիրներ չունենան: Այսօր Վրաստանը դպրոցներում այնպիսի քաղաքականություն է վարում, ըստ որի, եկել են ինչ-որ տեղից ու ժամանակավոր ապրում են իրենց տարածքներում»,- ասաց նա:


Այդ իսկ պատճառով ռեժիսորը ֆիլմում անդրադարձել է նաև Վրաստանի հայկական 7 հուշարձաններին և թե ինչպես է Վրաստանի կառավարությունը վերաբերում դրանց, ինչ վիճակում են դրանք գտնվում:


«Կարծում եմ, որ ես կարողացել եմ իմ ասելիքը փոխանցել, ամբողջ ֆիլմը հիմնված է զգայական տարրերի վրա և խնդրի նկատմամբ ուշադրություն է հրավիրում»,- ասաց ռեժիսորը:


Նշենք, որ ֆիլմը պրեմիերան կայացել է 2010-ին Սանկտ Պետերբուրգում: Իսկ Հայաստանում այն միայն կարելի է դիտել առցանց տարբերակում: Ֆիլմը ներկայացվել է ռուսական «Սկիզբ» կինոփառատոնին և, ռեժիսորի խոսքով, մեծ տպավորություն թողել հանդիսատեսի վրա:


Նշենք, որ ֆիլմը պատրաստվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից և ներկայացնում է վերջին 80 տարվա ընթացքում Վրաստանի ցուցաբերած վերաբերմունքը երկրի ազգային փոքրամասնությունների նկատմամբ: