Հանեկեի «Սեր» ֆիլմը «Սեզար» մրցանակի հինգ արձանիկ է ստացել (տեսանյութ)
Ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեկեի «Սեր» ֆիլմը ճանաչվել է Ֆրանսիական կինոակադեմիայի «Տարվա ֆիլմ», հայտնում է rus.ruvr.ru-ն։
Ֆիլմը ստացել է «Սեզար» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Այն ստացել է նաև բոլոր գլխավոր մրցանակները՝ «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար», «Կնոջ լավագույն դերակատարում» (Էմանուել Ռիվա), «Տղամարդու լավագույն դերակատարում» (Ժան Լուի Տրենտինյան)։
Ֆրանսիայի գլխավոր կինեմատոգրաֆիական մրցանակը՝ «Սեզար»-ը, երբեմն անվանում են «ֆրանսիական Օսկար»։
«Սեր» ֆիլմը պատմում է երկու տարեց երաժշտության ուսուցիչների կյանքի մասին։ Կինը՝ Աննան, հիվանդանում է և դանդաղ մահանում, իսկ ամուսինն ամեն ինչ անում է նրա տառապանքները թեթևացնելու համար։ Գործողություններն ընթանում են փարիզյան ոչ մեծ մի բնակարանում։
Նախորդ տարի «Սեր»-ը արժանացել է 65-րդ Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին։










