Նիգերիայի նախագահը Բեյոնսեին ու Jay Z-ին վճարել է աղքատներին ուղղված միջոցներից
Նիգերիայի լրատվամիջոցները տեղեկություն են ստացել այն մասին, որ երկրի նախագահ Գուդլակ Ջոնաթանը 2006թ.-ին, երբ դեռ Բայելսի նահանգապետն էր, ավելի քան 1 մլն դոլար է ծախսել աղքատության դեմ պայքարին ուղղված միջոցներից, հայտնում է Russia Today-ը։
Ապագա նախագահը միջոցները վատնել է Լագոսում երաժշտական փառատոնի անցկացման համար, որին մասնակցել են համաշխարհային աստղեր, այդ թվում՝ Բեյոնսեն ու Jay Z-ին։
Ծախսերի մասին փաստաթուղթը մամուլը հրապարակել է վերջերս իրապատում շոուների հայազգի աստղ և մոդել Քիմ Քարդաշյանի՝ Նիգերիա այցից հետո. ի դեպ, հայազգի աստղն էլ, ըստ շրջանառվող լուրերի, Ջոնաթանին «արժեցել է» 500.000 դոլար, գրում է The Daily Mail-ը։
Թե արդյոք տեղյակ են եղել աստղերը, թե ինչ հիմնադրամից են իրենց վճարում, անհայտ է։ 2006թ.-ի համերգին մասնակցել են նաև Սնուպ Դոգը, Սիարան, այլք։
Միևնույն ժամանակ, երկրում աղքատության մակարդակը պարբերաբար ավելանում է։ Ավելի քան 100 մլն նիգերիացի ապրում է օրական 1 դոլարից պակաս գումարով։ Նույնիսկ երկրի բնակչության 40 տոկոսը հասանելիություն չունի մաքուր ջրին։










