«Մթնշաղ»-ի վերջին ֆիլմը 7 «Ոսկե մորի» է ստացել
«Մթնշաղ» վամպիրային սագայի վերջին ֆիլմը ստացել է 7 «Ոսկե մորի» հակամրցանակ՝ ճանաչվելով դերասանական վատագույն անձնակազմն ունեցող ֆիլմը, հայտնում է Лента-ն՝ հղում կատարելով Agence France Presse-ին։
«Մթնշաղ. Սագա. Արշալույս. Մաս 2-րդ»-ի ռեժիսոր Բիլ Կոնդորն «արժանացել է» տարվա վատագույն ռեժիսորի կոչմանը։ Իսկ գլխավոր կին դերակատար Քրիսթեն Ստյուարտն ու նրա խաղընկերուհի Թեյլոր Լոտները ճանաչվել են վատագույն դերասանուհիներ։
Ինչ վերաբերում է ֆիլմի գլխավոր դերակատար Ռոբերտ Պատինսոնին, ապա նրան հաջողվել է խուսափել տարվա վատագույն դերասանի հակամրցանակից, քանի որ այդ անվանակարգում «հաղթող է» ճանաչվել Ադամ Սանդլերը («Папа-досвидос»)։
Երգչուհի Ռիհանան ևս ձեռնունայն չի մնացել «Ոսկե մորու» շրջանակներում։ «Ծովամարտ» ֆիլմում նկարահանվելու համար նա ճանաչվել է 2-րդ պլանի վատագույն դերասանուհի։
«Ոսկե մորի» հակամրցանակաբաշխությունն անցկացվում է 1980թ. ի վեր։ Ավանդաբար այս միջոցառումը տեղի է ունենում հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության նախօրեին։ Բոլոր հաղթողներին որպես մրցանակ շնորհվում է ոսկեգույն ներկով պատված պլաստմասե մորի, սակայն հազվադեպ է պատահում, որ աստղերից որևէ մեկը գալիս է իր հակամրցանակի հետևից։










