Բրիտանացի հայտնի «ուրվական նկարչի» ձերբակալության մասին լուրը «խայծ» է եղել
Բրիտանացի հայտնի, բայց միևնույն ժամանակ բացարձակ անհայտ փողոցային նկարիչ Բենքսիի ձերբակալության մասին լուրերը «խայծ» են եղել, հայտնում է НТВ-ն՝ նշելով, որ դրան հավատացել էին գրեթե բոլորը:
Պարզվել է, որ «ուրվական նկարչի» ձերբակալության մասին Լոնդոնի ոստիկանության մամուլի հաղորդագրությունը կեղծված է եղել: Սակայն նախքան դա կպարզվեր, այդ մասին լուրերը տարածել էին մի քանի անգլալեզու ԶԼՄ-ներ, ապա տարածվել՝ Twitter սոցկայքում:
Կեղծ հաղորդագրությունը հրապարակվել էր փետրվարի 22-ին: Դրանում ասվում էր, որ հայտնի Բենքսի կեղծանվան տակ թաքնված է Բրիսթոլից 39-ամյա Փոլ Ուիլիամ Հորները, որ նա ձերբակալվել է, իսկ նրա բնակարանը՝ խուզարկվել:
Business Insider-ն այս առիթով գրում է, թե պարզ չէ՝ ում էր պետք «ուրիշի հաշվին իրեն գովազդել»:
Վերջին 10 տարում տարբեր տեսակետներ են հնչել առ այն, թե ով է իրականում Բենքսին, սակայն մինչ օրս էլ նրա ինքնությունը գրեթե անհայտ է մնում:










