Իտալիայում պատրաստել են աշխարհի ամենամեծ՝ կապուչինոյով լի բաժակը
Իտալական Ռիմինի քաղաքում ընթացող ռեստորանային բիզնեսին նվիրված Rimini Horeca Expo ցուցահանդես-վաճառքի շրջանակներում ներկայացվել է աշխարհի ամենամեծ՝ կապուչինոյով լի բաժակը, հայտնում է Italia-ru.com կայքը։
Բաժակում լցվել է 2.500 լ կապուչինո և ներկայացվելուց րոպեներ անց պաշտոնապես գրանցվել հանրահայտ Գինեսի ռեկորդների գրքում։
Բացառիկ ըմպելիքին տրվել է Daviano անվանումը, իսկ բաժակը, որի մեջ լցվել է կապուչինոն, ունեցել է 1,5 մ բարձրություն, 1,80 մ տրամագիծ։ Այս ռեկորդը սահմանելու համար պահանջվել է 417լ սուրճ, 200լ կաթ, ինչպես նաև 5 մարդ, ովքեր պատրաստել են կապուչինոն 9,5 ժամում։
Այնուհետև Գինեսի գրքում գրանցվելու հետո, կապուչինոն լցվել է թերմոսների մեջ և բաժանվել Ռիմինիի բարեգործական կազմակերպություններին։










