Արյունակերտ քանդակ. հնդիկ քանդակագործը սեփական արյունով կերտել է սիրելի քաղաքական գործչի կիսանդրին

13:34 • 25.02.13

Հնդիկ քանդակագործն իր 11 լիտր արյունը «նվիրել է» հնդիկ քաղաքական գործիչ, կառավարության անդամ, գիտությունների դոկտոր Ջայրամ Ջայալալիթային:

 

Ինչպես հաղորդում է ռուսական Ntv.ru կայքը, քանդակագործ Հուսայինին Ջայալալիթայի 65-ամյա տարեդարձին ընդառաջ կերտել է նրա կիսադրին՝ սեփական արյունից:

 

 

Հուսայինին քադակի «հումքը» հավաքել է 8 տարվա ընթացքում, իսկ կիսանդրին կերտելու համար ընդամենը մեկ օր է պահանջվել. քանդակագործը նախ պատրաստել է համապատասխան սիլիկոնե կաղապար (քաղաքական գործչի դիմապատկերին համապատասխան),  որի մեջ այնուհետև լցրել է մոտ 11 լիտր արյուն և սառեցրել (մինչև -27 աստիճան):

 

Սառցակալած արյան գունդն այնուհետև  հանել է կաղապարից. ականատեսների խոսքով՝ դիմագծերի նմանությունը պարզապես ապշեցուցիչ է:

 


Քանդակագործն այդկերպ իր շնորհակալությունն է հայտնել կին քաղաքական գործչին՝  սպորտի հանդեպ սիրո ու այդ ոլորտում կատարած բարեփոխումների համար:


Արյունակերտ գլուխը շուտով տեղափոխվելու է մայրաքաղաք Դելի և ցուցադրվելու է Արվեստների ազգային ակադեմիայում՝ հատուկ ցուցափեղկում: