Հայազգի պրոդյուսերի անիմացիոն ֆիլմն արժանացել է «Օսկար»-ի (տեսանյութ)
Հայազգի պրոդյուսեր Քեթրին Սարաֆյանի «Խիզախ սիրտը» լիամետրաժ մուլտֆիլմն արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր մրցանակին՝ «Օսկար»-ի։
Մուլտֆիլմի ռեժիսորներն են Մարկ Էնդրյուսը և Բրենդա Չափմանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մուլտֆիլմն արժանացել էր նաև «Ոսկե գլոբուս» մրցանակին՝ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։
Ֆիլմը Սերիդա անունով մի աղջկա մասին է, ով դեմ է գնում Շոտլանդիայի ազգային ավանդույթներին և, անտեսելով դժվարությունները, փորձում է հարթել սեփական ուղին։










