Ռուսաստանի Առաջին ալիքը ներկայացրել է «Եվրատեսիլ-2013» մրցույթի երգը (տեսանյութ)
Ռուսաստանը «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում ներկայացնող Դինա Գարիբովան («Ձայն» շոուի հաղթողն է) փետրվարի 24-ին ռուսական Առաջին ալիքի եթերում ներկայացրել է մրցութային երգը, գրում է Лента-ն։
«What If» երգը գրել են շվեդ պրոդյուսերներ Գաբրիել Ալարեսը և Յոակիմ Բյորնբերգը՝ «Ավտոգրաֆ» («Автограф») խմբի նախկին բաս կիթառահար Լեոնիդ Գուտկինի հետ համատեղ։ Առաջին ալիքն ինքնուրույն է ընտրել մասնակցին։
Եվրոպական երգի մրցույթը կանցկացվի Շվեդիայի Մալմյո քաղաքում, մայիսին։










