Ամերիկացի նկարչուհին գեղեցիկ պատկերներ է ստեղծում մատներով (լուսանկարներ, տեսանյութ)

18:40 • 25.02.13

Շատերի կարծիքով՝ մատներով նկարչությամբ զբաղվելը հատուկ է միայն երեխաներին և չի կարող ստեղծագործելու լուրջ մեթոդ համարվել։ Սակայն տաղանդավոր նկարչուհի Իրիս Սքոթն իր տպավորիչ աշխատանքներով ապացուցում է հակառակը։

 

Ինչպես նշում է Oddity Central-ը, Սքոթը, կրելով մի զույգ լատեքսային ձեռնոցներ, մատները մտցնում է ներկերի մեջ, այնուհետև որպես վրձին դրանք օգտագործում ճերմակ կտավի վրա տարբեր պատկերներ ստեղծելու համար։

 

Ներկայում 28-ամյա ամերիկուհին դարձել է մատներով նկարելու իրական վարպետ, քանի որ դրանց հմուտ  խաղով կարողանում է անհավանական բնապատկերներ, դիմանկարներ ստեղծել յուղաներկերով։