Queen-ի երկրպագուները կարծում են, որ գտել են Ֆրեդդի Մերկուրիի գերեզմանոցը
Queen խմբի երկրպագուները լոնդոնյան Kensal Green գերեզմանոցում ցուցանակ են հայտնաբերել, որն ըստ նրանց պատկանում է Ֆրեդդի Մերկուրիին, ում գերեզմանի վայրը դիակիզումից հետո շարունակում է անհայտ մնալ, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Evening Standard-ին:
Queen-ի առաջնորդը 1991 թվականին մահացել էր ՁԻԱՀ-ից` 45 տարեկան հասակում: Հայտնի է, որ նա դիահրկիզման է ենթարկվել, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվել նրա մասունքների հետ: Փաստ է մնում այն, որ դիահրկիզումը կատարվել է հենց այս գերեզմանոցում:
Մյուս հուշարձանային ցուցանակների կողքին արված գրությունը նվիրված է Ֆարուհ Բուլսարին, որը Զանզիբարում ծնված Մերկուրիի իրական անունն է: Մահվան և ծննդյան թվերը նույնպես համընկնում են: Ուղերձը մակագրված է «Մ» տառով, որը ենթադրաբար Մերի Օսթինն է՝ երաժիշտի մոտիկ ընկերուհին, ում հետ նա ապրել է մոտ 7 տարի:
«Վառ հիշատակ Ֆարուհ Բուլսարին. 5 սեպտեմբեր 1946թ.- 24 նոյեմբեր 1991թ.: Միշտ սիրով քո կողքին (Pour Etre Toujours Pres De Toi Avec Tout Mon Amour)»,- գրված է ցուցանակի վրա:
Կա կարծիք, որ Մերկուրիի մասունքներն իրականում տրվել էին Օսթինին, ով ժառանգել էր Կենսինգտոն թաղամասում գտնվող նրա առանձնատունը: Սակայն գերեզմանի աշխատակիցները ոչինչ չգիտեն այն մասին, որ Kensal Grenn-ում հանգչում է լեգենդար երաժիշտը:










