Ասպերգերի համախտանիշ ունեցող մարդու մասին գիրքը դարձել է համաշխարհային բեսթսելլեր
Գրեմ Սիմսիոնի առաջին գիրքը մի մարդու մասին, ով ինքն իր մոտ ախտորոշում է Ասպերգերի համախտանիշ, իրական սենսացիա է դարձել գրքի աշխարհում և արդեն 1.2 մլն ֆունտ է հավաքել, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով The Guardian-ին։
Ասպերգերի համախտանիշը մեկն է 5 ընդհանուր (պերվազիվ) աճի խանգարումներից, որին երբեմն անվանում են աուտիզմի բարձր ֆունկցիոնալ ձև (այսինքն՝ աուտիզմ, որի ժամանակ գործունեության ունակությունը համեմատաբար պահպանված է):
«Ռոզիի նախագիծը» վերնագրով գիրքն ի սկզբանե սցենար էր, այնուհետև այն Ավստրալիայում հաղթել է գրականության մրցույթում, իսկ 2013թ. սկզբին վեպը հրատարակվել է։ Այժմ գիրքը պատրաստ են թողարկել ամբողջ աշխարհի հրատարակչությունները՝ Պորտուգալիայից մինչև Չինաստան։ Անգլիայում գիրքը կհրատարակվի 2013թ. ապրիլին։
Գրքի հեղինակ, ավստրալացի IT-ինժեներ Գրեմ Սիմսիոնը վեպում նկարագրում է գենետիկայի պրոֆեսոր Դոն Թիլմանի պատմությունը, ով համալսարանում դասախոսություն է կարդում Ասպերգերի համախտանիշի մասին, սակայն չի ընդունում շեղումներն իր մեջ։ Երկար ժամանակ նա չի նկատում, թե ինչպես է շփվում՝ չհասկանալով ակնարկները և ծաղրական նկատողությունները, թե որքան դժվար է իր համար հասկանալ զգացմունքները, որոնք զգում է մեկ ուրիշը։ Եվ վճռականորեն որոշելով ամուսնանալ՝ պրոֆեսորը կազմում է այն չափանիշների ցուցակը, որոնց օգնությամբ հնարավոր կլինի իդելական աղջիկ ընտրել։ Արդյունքում նա հանդիպում է Ռոզի անունով աղջկան։










