The Stars (Are Out Tonight). Դևիդ Բոուին ներկայացրել է երկար սպասված տեսահոլովակը (տեսանյութ)

16:52 • 26.02.13

Բրիտանացի հայտնի ռոք երաժիշտ Դևիդ Բոուին ներկայացրել է իր նոր ալբոմի՝ The Next Day-ի 2-րդ սինգլը, որի տեսահոլովակում երգչից զատ նկարահանվել է նաև դերասանուհի Թիլդա Սվինթոնը, հայտնում է The Guardian-ը։

 

The Stars (Are Out Tonight) երգի տեսահոլովակում Դևիդն ու Թիլդան ներկայանում են որպես երջանիկ ընտանեկան զույգ, որոնց կյանք ժամանակ առ ժամանակ ներխուժում են հետաքրքրասեր հարևաններն ու ընկերները։


Տեսահոլովակի ռեժիսորն է Ֆլորիա Սիգիսմոնդին, ում, ըստ The Guardian-ի, հաջողվել է արվեստի արժեքավոր գործ ստեղծել։