Բրիտանացին վերարտադրում է աշխարհի ամենահայտնի քաղաքները ստվարաթղթի տուփերի միջոցով (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանացի արվեստագետ Քրիս Գլիմուրին հաջողվել է ամենայն մանրամասնությամբ վերարտադրել աշխարհի ամենահայտնի քաղաքները՝ օգտագործելով միայն իր երևակայությունը, ստվարաթղթե տուփեր ու սոսինձ, հայտնում է Oddity Central-ը։
Բրիտանացին ստեղծագործական դաշտում առաջնորդվում է հետևյալ սկզբունքով.«Դու կարող ես կառուցել ամեն ինչ, եթե մտքիդ դնես»։
«Ինչպես ասում են՝ Հռոմը մեկ օրում չի կառուցվել, իսկ ինձ հաջողվեց 12 մ երկարություն ունեցող Լոնդոն «կառուցել», իհարկե, ստվարաթղթով՝ ընդամենը 2 օրում»,-նշել է Գլիմուրը։
Այս «քաղաքում» առկա են Լոնդոնի ամենահայտնի խորհրդանիշները` Բիգ Բենը, Թեմզա գետն ու Թաուեր Բրիջը։ Բրիտանացու մյուս աշխատանքներին կարելի է ծանոթանալ ստորև ներկայացված լուսանկարներում և տեսանյութում.










