Խորհրդային Երևանը՝ հին լուսանկարներով. Bigpicture.ru

22:18 • 27.02.13

Bigpicture.ru լուսանկարչական կայքն ի մի է բերել խորհրդային Երևանի տարբեր տարիների լուսանկարները: Աղբյուրը նշում է, որ Երևանը ամենահին քաղաքներից է համարվում:

 

Գրելով, թե նախահեղափոխական Երևանն արևելյան տիպի ավան է եղել, աղբյուրը նշում է, որ այնուամենայնիվ Երևանն այն քաղաքներից է, որ խորհրդային ճարտարապետությունից հետո էլ կարևորը ոչ այնքան ճարտարապետությունն է, որքան աշխարհագրությունը:

 

Ըստ այդմ՝ Երևանի գլխավոր տեսարժան վայր է անվանվում Արարատ լեռը:
Լուսանկարչական էքսկուրսիան թույլ է տալիս տեսնել Լենինի փողոցը և Լենինի հրապարակը 1975-ին: Հրապարակի շինությունները կարելի է տեսնել 1957-ի նմուշով: Օպերայի և բալետի թատրոնը մեր առաջ հառնում է 1951-ից, Սպենդարյանի հրապարակը՝ 1971-ից:

 

«Մոսկվա» կինոթատրոնը 1960-ականների կամ 1970-ականների լուսանկարով է, Շահումյանի հրապարակը՝ 1971-ի, «Զվարթնոց» օդանավակայանը՝ 1986-ի, իսկ Մարզահամերգային համալիրը՝ 1985-ի:

 

Ներկայացված են նաև խորհրդային Երևանի ամենահայտնի արձանները: