Դերասանուհի Թիլդա Սուինթոնը դարձել է Chanel նորաձևության տան դեմքը

17:22 • 27.02.13

Բրիտանացի դերասանուհի Թիլդա Սուինթոնը նկարահանվել է Chanel-ի միջսեզոնային հավաքածուի գովազդային արշավում, որը նվիրված է Էդինբուրգին, հայտնում է Корреспондент-ը։

 

Նկարահանումներն անցկացվել են Վերածննդի դարաշրջանի ֆրանսիական ամրոցում։


«Թիլդա Սուինթոնը ժամանակակից կին է, նրբագեղության վառ օրինակ։ Նրա շոտլանդական ծագումը հիանալիորեն համապատասխանում է էդինբուրգյան հավաքածուի իմաստը փոխանցելու համար»,- ասել է դիզայներ Կառլ Լագերֆելդը։

 

Հավաքածուն կոչվում է Metiers d'Art Paris-Edinburgh և ներկայացվել է 2012թ. դեկտեմբերին։


Գովազդային արշավն ամսագրերում կհայտնվի հունիսին։