Դեպարդյոն ֆիլմ կնկարահանի Պուշկինի և Պուգաչովի մասին

11:45 • 28.02.13

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն, ով վերջերս ստացել է ռուսական քաղաքացիություն, հայտնել է Մորդովիայում և Նիժեգորոդի մարզում Եմելյան Պուգաչովի և Ալեքսանդր Պուշկինի մասին ֆիլմ նկարահանելու մտադրության մասին, գրում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Մորդովիայի տպագրության նախարար Վալերի Մարեսևին։

 

Ֆիլմի գաղափարը պետք է միավորի Պուգաչովին և Պուշկինին, քանի որ վերջինս շատ երկար ժամանակ է հատկացրել Պուգաչովի գործունեության ուսումնասիրությանը։ Նրանց միավորում են նաև Մորդովիան և Նիժեգորոդի մարզը, որտեղ տեղի է ունեցել պուգաչովյան ապստամբությունը և որտեղ շատ ժամանակ է անցկացրել Պուշկինը։

 

Դեպարդյոյի մտահղացմամբ՝ ֆիլմերի ցիկլերի հիմքում կլինի ճանապարհորդությունը Ռուսաստանում, մասնավորապես՝ դերասանը նախատեսում է նկարահանումները սկսել Մորդովիայում գտնվող Ռուզաևկա մեծ երկաթուղային հանգույցից։