Հրապարակվել է «մթերային անձրևի» մասին նոր մուլտֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

18:04 • 28.02.13

Համացանցում հայտնվել է «Cloudy with a Chance of Meatballs 2» մուլտֆիլմի առաջին թրեյլերը, հայտնում է Лента-ն։

 

Նոր մուլտֆիլմում կրկին հանդես կգա առաջին մասի գլխավոր հերոս, գյուտարար Ֆլինտ Լոկվուդը, որը ստեղծել է տեղումները մթերքների վերափոխող մեքենա։ Ֆիլմի շարունակությունում Ֆլինտը պարզում է, որ իր մեքենայով ստեղծված մթերքները մուտացիայի են ենթարկվել և վերածվել են կենդանի արարածների։

 

Ֆիլմի վրա աշխատում է միաժամանակ երկու ռեժիսոր՝ Քրիս Փիրնը և Քոուդի Քեմերոնը։ Մուլտֆիլմն էկրաններին կհայտնվի 2013թ. սեպտեմբերին։