Բարաք Օբաման ճանաչվել է «Տարվա հերոս»՝ NME ամսագրի վարկածով
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում կայացել է հեղինակավոր NME երաժշտական ամսագրի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, հայտնում է Взгляд-ը։
«Տարվա հերոս» կոչումը ստացել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, ով առաջ է անցել ռուսական սկանդալային Pussy Riot խմբից։
Խումբն առանց մրցանակների է մնացել երկու անվանակարգերում, որոնցում առաջադրված է եղել։
«Տարվա երաժշտական պահ» անվանակարգում խումբը զիջել է 2012թ. Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։
NME-ի մրցանակակիրների թվում են հայտնվել Rolling Stones ռոք խումբը (երաժշտական ֆիլմի և լավագույն կենդանի կատարման համար), երգչուհի Ֆլորենս Ուելչը, Arctic Monkeys, The Killers և The Macabees խմբերը։










