Սթիվեն Սփիլբերգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Հանրահայտ ամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը կգլխավորի Կաննի 66-րդ կինոփառատոնի ժյուրին, որն այս տարի կանցկացվի մայիսի 15-26-ը, հայտնում РИА Новости-ն՝ վկայակոչելով փառատոնի կազմակերպիչներին։
«Ինձ համար դա մեծ պատիվ է գլխավորել փառատոնի ժյուրին, որն առանց տրտնջալու շարունակում է ապացուցել, որ կինեմատոգրաֆը լեզու է, որով խոսում է աշխարհը»,- ասվում է ռեժիսորի հայտարարության մեջ։
Նախորդ տարի փառատոնի ժյուրին գլխավորել է իտալացի ռեժիսոր Նաննի Մորետին։ Նրա գլխավորած ժյուրին փառատոնի գլխավոր մրցանակը հանձնել է ռեժիսոր Միխայել Հանեկեին՝ «Սեր» ֆիլմի համար։










