Չինաստանի մշուշոտ լեռներից մինչև Բրիտանիայի հեքիաթային պարտեզները. պարտեզային լավագույն լուսանկարները
Բրիտանական Daily Mail պարբերականը գեղեցիկ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է International Garden Photographer of the Year մրցույթի մասնակիցների լավագույն լուսանկարները, որոնք անցել են եզրափակիչ փուլ։
Մրցույթի կազմակերպիչները նշել են, որ այս լուսանկարները կցուցադրվեն աշխարհի տարբեր երկրներում, այնուհետև դրանցով գիրք կհրատարակվի։ International Garden Photographer of the Year-ին մասնակցելու հայտ է ներկայացրել 18 հազար մարդ։
Կազմակերպիչների կողմից առաջարկվել է լուսանկարներ ներկայացնել հետևյալ 8 անվակարգերում.
1. Բույսերի գեղեցկությունը,
2. Վայրի բնապատկերներ,
3. Կանաչող քաղաք,
4. Գեղեցիկ պարտեզներ,
5. Վայրի պարտեզներ,
6. Ծառեր,
7. Անտառներ,
8. Առատաձեռն Երկիր մոլորակը։
Հաղթողին սպասվում է 12 հազար ֆունտ ստեռլինգի չափով դրամական պարգև, ինչպես նաև շքանշան Լուսանկարիչների թագավորական ընկերակցությունից։










