Ամերիկացի «թռչող երեխան» վերադարձել է նոր տպավորիչ ֆոտոշարքով. Time (լուսանկարներ)

15:43 • 01.03.13

Մեկ տարի առաջ հրապարակվել էր Ռեյչել Հյուլինի զարմանալի լուսանկարների շարքը, որոնց գլխավոր հերոսը նրա որդին է՝ թռչող Հենրին, գրում է Times-ը՝ հայտնելով, որ «թռչող երեխան» վերադարձել է ոչ պակաս ցնցող ֆոտոշարքով:

 

Աղբյուրը նկատում է, որ թռչող Հենրիի մեծ ժողովրդականությունը զարմանալի չպետք է համարել: Այս անգամ ֆոտոշարքի մասին հաղորդել են ամերիկյան առաջատար լրատվամիջոցները, իսկ լուսանկարչուհի մայրիկը դարձել է շոուների փնտրված հյուր:

 

Ինքը՝ Հյուլինը, սակայն, զարմացած է լուսանկարների շուրջ առաջացած իրարանցումից և այդ ամենը «սյուրռեալիստական» է անվանում: Նա նկատել է նաև, որ շատ մարդիկ իրեն նկատողություն են արել սեփական երեխային օդ նետելու համար՝ նրա խոսքով՝ «չափազանց բառացի ընկալելով այդ պատկերները»: Սեփական երեխային նա անվանում է «լավ մոդել», նշում, որ նա հատկապես սիրված է Ճապոնիայում:

 

Հյուլինը պատմել է նաև, որ նման գաղափարն իր մոտ առաջացել է մանկական գրքեր ընթերցելիս: Այժմ նա նախագիծը գրքի է վերածել՝ «Թռչող Հենրին» վերնագրով: