Լոնդոնում Ռոմանովների 400-ամյակի կապակցությամբ կցուցադրվեն թագավորական տների գանձերը
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում՝ հանրահայտ Ալբերտ և Վիկտորյա թանգարանում, ռուսական վերջին կայսերական տոհմի՝ Ռոմանովների 400-ամյակի շրջանակներում մարտի 9-ից հուլիսի 14-ը տեղի կունենա թագավորական տոհմերի գանձերի ցուցադրություն։
Ինչպես նշում է Euromag-ը, ցուցադրության ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ այնպիսի հռչակավոր թագավորական ու կայսերական տոհմերի ողջ վեհությանն ու ճոխությանը, ինչպիսիք են Թյուդորները, Ստյուարտներն ու Ռոմանովները։
Ըստ Museum.ru-ի տվյալների՝ այցելուներին կներկայացվեն միապետերի նրբաոճ հանդերձները, զենքերը, դիմանկարները, ոսկերչական անգին զարդերը, ճոխ կտորները, սպասքն ու ներքին կահավորման պարագաները։










