Եգիպտոսի իշխանությունները քննարկել են բուրգերը վարձակալությամբ տալու հարցը
Եգիպտոսի Մշակութային արժեքների պահպանման նախարարությունը մերժել է երկրի Ֆինանսների նախարարության ՝ տնտեսության արագ վերականգնման նպատակով մի շարք հուշարձաններ վարձակալությամբ տրամադրելու առաջարկը, հայտնում է Interfax-ը՝ Al Arabiya-ի հղումով:
Խոսքը այնպիսի աշխարհահռչակ հուշարձանների մասին է, ինչպիսիք են Գիզայի բուրգերը, Սֆինքսը, Աբու Սիմբելի ու Լուքսորի տաճարները:
Ֆինանսների նախարարությունում հաշվարկել էին, որ զբոսաշրջային ընկերություններին հուշարձանները վարձակալությամբ տալու դեպքում երկիրը տարեկան 200 մլրդ ԱՄՆ դոլարի եկամուտ կունենար: Եվ չնայած այս հանգամանքին, մշակութային արժեքների պահպանության նախարարությունը ընդառաջ չի գնացել առաջարկին:
Աղբյուրը նշում է, որ բուն առաջարկը վրդովմունք էր առաջացրել շատ եգիպտացի հետազոտողների ու հնագետների շրջանում:










