Бригада ֆիլմի գլխավոր դերակատարը միանգամից 2 թատրոնի գեղղեկավար է նշանակվել

22:09 • 02.03.13

Бригада ֆիլմի գլխավոր դերակատար Սերգեյ Բեզռուկովը նշանակվել է Մոսկովյան շրջանի 2 թատրոնների՝ Մոսկովյան շրջանային կամերային թատրոնի և Օստրովսկու անվան Մոսկովյան շրջանային դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Մոսկովյան շրջանի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես իրականացնող Անդրեյ Վորոբյովը թատերախմբի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Բեզրուկովի հեղինակության շնորհիվ կբարձրանա թատրոնների հեղինակությունը, հայտնիությունը և գեղարվեստական մակարդակը:


Ըստ
Բեզռուկովի, նա կմիացնի մշակույթի տան գեղարվեստականը ղեկավարի և «Տաբակերկի»-ի դերասանի աշխատանքները: