«Իմ ընկերը խելագար է» ֆիլմի գլխավոր հերոսուհու զգեստապահարանը վաճառվել է 12.000 դոլարով

15:19 • 02.03.13

Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի նոր աստղային կարգավիճակն արդեն տալիս է իր պտուղները, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ 

 

«Օսկար» մրցանակաբաշխությանն առաջադրված «Իմ ընկերը խելագար է» ֆիլմում երիտասարդ այրու՝ Տիֆանիի զգեստապահարանը, ում մարմնավորել է «Լավագույն դերասանուհի» ճանաչված Լոուրենսը, Սանտա- Մոնիկայում (ԱՄՆ) կայացած աճուրդում վաճառվել է 12 հազար դոլարով։

 

Նայթ Սանդերսի աճուրդի տունը հայտնում է, որ վաճառքի է հանվել մի քանի նմուշ, որոնցում Լոուրենսը նկարահանվել է։ Դրանց թվում են շականակագույն վերարկուն, սպիտակ տաբատը, մարզական սպիտակ վերնաշապիկը և այլ իրեր։

 

Ըստ աճուրդի կազմակերպիչների տվյալների՝ իրերի վաճառքի եկամուտը գերազանցել է սպասումները։ «Մենք նախատեսում էինք ստանալ 3-4 հազար դոլար, սակայն Ջենիֆերի երկրպագուներն ավելի բարձր տոկոսադրույքներ էին կատարում»,- ասել են աճուրդի տանը։