Ֆիլադելֆիայում մեկնարկում է ծաղիկների խոշորագույն ցուցահանդեսը (լուսանկարներ)
Ամերիկայի հնագույն քաղաքներից մեկում՝ Ֆիլադելֆիայում, մեկնարկում է աշխարհում ծաղիկների ամենախոշոր ցուցահանդեսը, հայտնում է buro247.ru-ն։ Այն անցկացվում է 180 տարուց ավելի, Convention Center-ում։
Այցելուների թիվը, ովքեր հավաքվում են այստեղ մարտի 2-10-ը, տպավորիչ է. ավելի քան 250 հազար մարդ ամբողջ աշխարհից։
Պաշտոնական թեման, որը ոգեշնչման աղբյուր է հանդիսանում ծաղկային նմուշներ պատրաստելու համար, ինչպես նաև ցուցահանդեսի դիզայնը երբեք չեն կրկնվում։
Այս տարի միջոցառումը կանցկացվի Brilliant անվանման և Մեծ Բրիտանիայի նշանի ներքո։ Ցուցադրությանը կներկայացվեն հազարավոր թարմ անգլիական վարդեր, կոմպոզիցիաներ, որոնք կարելի է գնել, ինչպես նաև ծաղկային շոու՝ Մեծ Բրիտանիայի տեսարժան վայրերի նմուշներով։
Ցուցադրության ամենահայտնի մասը ծաղկային շուկան է, որտեղ բոլոր այցելուները կարող են ձեռք բերել ծաղիկների հատուկ տեսակներ, եզակի սերմեր, ինչպես նաև լանդշաֆտային դիզայնի և նախագծման համար սարքավորումներ։










