Ամերիկյան գիտնականները համակենտրոնացման ճամբարների քարտեզ են կազմել

22:48 • 03.03.13

13 տարիների ընթացքում ԱՄՆ-ում գտնվող Հոլոքոստի հիշատակին նվիրված թանգարանի հետազոտողները կազմել են գերմանաֆաշիստական ճամբարների և հրեական գետտոների քարտեզները, որոնք տեղակայված են եղել Եվրոպայի և ԽՍՀՄ տարածքում: Ըստ հաշվարկների, դրանց թիվը անցնում էր 42.000-ից, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Հետազոտության ղեկավար դոկտոր Ջոֆֆրի Մեգարգին նախատեսում էր հայտնաբերել 7.000 նացիստական ճամբար և գետտո, սակայն հետազոտությունների հենց առաջին տարիներին արդյունքները գերազանցեցին նրա սպասելիքները: Բացի այդ, այսօր հայտնի տեղեկությունները նույնպես վերջնական չեն:


Քարտեզները պատրաստելիս, գիտնականները հիմնականում հենվում էին նախկին բանտարկյալների հիշողությունների վրա, գրում է The Washington Post-ը: Հետազոտության ընթացքում հաշվի են առնվել ոչ միայն «մահվան ճամբարները», այլ նաև ազատազրկման վայրերը:


Այս ծրագիրը հետապնդում էր 2 նպատակ, որոնցից առաջինը Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափները ամրագրելն էր, իսկ մյուսը նախկին բանտարկյալներին փոխհատուցումներ ապահովելը:


«Որքա՞ն դիմումներ են մերժվել այն պատճառով, որ զոհերը բանտարկվել են այնպիսի ճամբարներում, որոնց գոյության մասին տեղյակ չէինք»,- նշում է Ֆլորիդայից փաստաբանը: Նա ներկայացնում է մի խումբ բանտարկյալների շահեր, որոնք խնդիրներ ունեն եվրոպական ապահովագրական ընկերությունների հետ:


Ըստ հետազոտությունների, գերմանացիները կազմակերպել են 30.000 աշխատանքային ճամբար, 1150 հրեական գետտո, 980 համակենտրոնացման ճամբար, հազար ճամբար զինծառայողների համար և գերմանացի զինվորականների համար նախատեսված 500 հասարակաց տներ:


Միայն Բեռլինում այդ տարիներին կար 3.000 ճամբար և հրեական տներ, մինչդեռ Համբուրգում դրանց թիվը կազմում էր մոտ 1300:
 

Ամերիկյան գիտնականները համակենտրոնացման ճամբարների քարտեզ են կազմել