Ամերիկացի տիեզերագնացները կարողացել են տիեզերքում որսալ իրենց ուղարկված բեռները
ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Քևին Ֆորդն ու Թոմ Մարշբերնը Միջազգային տիեզերակայանի մանիպուլյատորով բարեհաջող որսացել են Dragon տիեզերական բեռնատարը, որը մեկ օր ուշ էր կայան հասել՝ շարժիչի խնդրի պատճառով:
Գործողության պահին բեռնատարն ու միջազգային տիեզերակայանը գտնվել են Ուկրաինայի օդային տարածքում, իսկ գործողությունը հնարավոր է եղել իրականացնել ծրագրվածից կես ժամով ավելի շուտ:
Որսալուց հետո 17-մետրանոց Canadarm մանիպուլյատորը պետք է քաշի ու կայանին մոտեցնի տիեզերանավը, որպեսզի կցի Harmony մոդուլին:
Dragon-ը կայան է բերել 550 կգ բեռ, այդ թվում՝ 300 կգ-ից ավելի գիտական սարքավորումներ:










