Ռուսաստանցի լուսանկարչի ճամփորդական ֆոտոշարքը՝ նոր միտում և նոր հիթ համացանցում (լուսանկարներ)

14:07 • 03.03.13

Որոշ տղամարդիկ չեն ցանկանում, որ իրենց զուգընկերուհիներն առաջնորդեն իրենց, սակայն դա չի վերաբերում ռուսաստանցի լուսանկարիչ Մուրադ Օսմանին, հայտնում է Daily Mail-ը՝ հրապարակելով ինտերնետում լայն տարածում գտած լուսանկարչական շարքը:

 

Դրանում ռուսաստանցի լուսանկարչի ընկերուհին՝ Նատալյա Զախարովան, նրան առաջնորդում է աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերում՝ Դեյսնեյլենդից մինչև Կրեմլ, Բալիից մինչև Բարսելոնա:

 

Կադրում միայն լուսանկարչի ձեռքն է, իսկ ընկերուհին թիկունքից է՝ այս կամ այն հայտնի տեսարժան վայրի ֆոնին:

 

Օսմանը պատմել է, որ իրենք ճամփորդելու համար շատ քիչ ժամանակ են ունենում՝ 3-4 օր՝ իր զբաղվածության բերումով, իսկ այս ֆոտոշարքը արվել է iPhone-ով, ապա շտկվել է համակարգչային միջամտությամբ: