The Beatles-ի բացառիկ լուսանկարները 25.000 դոլարով աճուրդի կհանվեն Անգլիայում (լուսանկարներ)
Լեգենդար The Beatles խմբի ամենահայտնի համերգներից մեկի՝ Shea Stadium Show-ի բացառիկ լուսանկարներն այս ամիս՝ մարտի 25-ին, 25.000 դոլար մեկնարկային գնով աճուրդի կհանվեն Անգլիայում։
Ինչպես նշում է Daily Mail-ը, կայանալիք աճուրդը կկազմակերպվի հանրահայտ քառյակի առաջին ալբոմի՝ Please Please Me-ի թողարկման 50-ամյակի կապակցությամբ։
Սիրողական մակարդակի լուսանկարիչ Մարկ Վեյնշյենի կողմից արված սևուսպիտակ 61 լուսանկարները ներկայացնում են հեռավոր 1965թ. օգոստոսին տեղի ունեցած համերգը։ Աճուրդի հաղթողը հնարավորություն կունենա պատճենահանել լուսանկարները և վարվել դրանց հետ ինչպես կամենա։










