ԱՄՆ-ում բժիշկները բուժել են ՄԻԱՎ վարակով ծնված երեխային

09:51 • 04.03.13

Ամերիկացի բժիշկները հայտարարել են, որ ստանդարտ դեղային թերապիայի միջոցով իրենց հաջողվել է բուժել ՄԻԱՎ վարակով ծնված փոքրիկ աղջկան։ 

 

Ինչպես նշում է BBC-ն, Միսիսիպի նահանգում բնակվող աղջիկն այժմ 2,5 տարեկան է և արդեն 1 տարի է՝ որևէ դեղամիջոց չի ընդունում։ Ներկայում մասնագետները նրա մոտ ՄԻԱՎ վարակի նշաններ չեն նկատել։

 

Վարակաբան Դեբրա Փերսոդը նշել է, որ փոքրիկ աղջնակի ապաքինումը վկայում է այն մասին, որ երեխաների պարագայում ՄԻԱՎ վարակը հնարավոր է բուժել։ Եթե աղջիկը ողջ մնա, ապա դա կլինի պատմության մեջ 2-րդ դեպքը, երբ մարդ բուժվում է ՄԻԱՎ-ից։

2007թ. Թիմոթի Ռեյ Բրաունը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, ում հաջողվել է բուժվել ՄԻԱՎ-ից։
 

ԱՄՆ-ում բժիշկները բուժել են ՄԻԱՎ վարակով ծնված երեխային