Հրապարակվել են Չելյաբինսկի երկնաքարի առաջին ստուդիական լուսանկարները
ՌԴ Չելյաբինսկի մարզում երկնաքարի անկումից՝ պայթյունից, կես ամիս անց հրապարակվել են դրա բեկորների առաջին ստուդիական լուսանկարները:
Դրանք իրենցից ներկայացնում են սովորական խոնդրիտ: Վերջինս երկնաքարերի ամենատարածված երկրաբանական տիպն է:
Փետրվարի 15-ի առավոտյան Չելյաբինսկի երկնքում երկնաքար էր պայթել, ինչի հետևանքով 1600-ից ավելի մարդ էր տուժել:
Չելյաբինսկում երկնաքարի պայթյունը համարվում է աննախադեպ՝ փաստագրորեն չֆիքսված իրողություն:










