Black Sabbath-ի հանրահայտ կիթառահարը գովերգել է Գոռ Սուջյանին և Dorians-ին (տեսանյութեր)

13:19 • 04.03.13

Բրիտանական հանրահայտ Black Sabbath ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմին, անդրադառնալով «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթին, իր պաշտոնական էջում դրական արձագանք է տեղադրել Հայաստանը ներկայացնող Գոռ Սուջյանի, ինչպես նաև Dorians խմբի վերաբերյալ։

 

«Դե ինչ, իմ գրած երաժշտությունը քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել և կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ»-ում։ Դրա հիման վրա Dorians խումբը գրել է Lonely Planet երգը։ Նրանք լավ խումբ են, մեներգիչն իրոք լավ ձայն ունի, իսկ մրցույթի համար ընտրված երգի բառերը գրել են հենց խմբի տղաները՝ անգլերենով։ Այժմ երգը կմասնակցի մայիսի 16-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում կայանալիք մրցույթի կիսաեզրափակիչ փուլին»,- գրել է նա։

 

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2013»-ի հայաստանյան երգն ընտրվել է մարտի 2-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում։