Apple-ն աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշը՝ Brand Finance-ի վարկածով (աղյուսակ)
Ամերիկյան Apple ընկերությունը զբաղեցրել է աշխարհի 500 ամենաթանկարժեք ապրանքանիշների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ բրենդերի գնահատման ոլորտում առաջատար Brand Finance (BF) խորհրդատվական ընկերության վարկածով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով BF-ի մամուլի հաղորդագրությանը։
Ամերիկյան ընկերությունը գնահատվում է 87,3 մլրդ դոլար։
Երկրորդ հորիզոնականում է գտնվում հարավկորեական Samsung ընկերությունը՝ 58,77 մլրդ դոլար արժեքով։ Սա միակ ընկերությունն է ցանկի առաջին տասնյակում, որն ԱՄՆ-ից չէ։ Երրորդ հորիզոնականում է Google-ը՝ 52,13 մլրդ դոլար արժեքով։
Ճապոնական կորպորացիաների թվում առաջատար է Toyota բրենդը՝ 25,97 մլրդ դոլարով։ Ընկերությունը հայտնվել է ցանկի 15-րդ հորիզոնականում, ինչպես և նախորդ տարվա վարկանիշային աղյուսակում։
Ամենաթանկարժեք գերմանական բրենդն է համարվում Volkswagen-ը, որը 35-րդից 17-րդ տեղն է բարձրացել և արժե 23,66 մլրդ դոլար։ BMW-ն արժե 23,23 մլրդ, Mercedes Benz-ը՝ 20,3 մլրդ դոլար։
Առաջին 50-յակում տեղ են գտել 3 բրիտանական ընկերություն (Vodafone, HSBC և Tesco), 2 չինական (ICBC և China Construction Bank), այդքան էլ ֆրանսիական (BNP Paribas և GDF Suez), մեկական Նիդեռլանսդներից և Շվեյցարիայից (Shell և Nestle).
Ռուսական ընկերություններից ամենաբաձր հորիզոնականը զբաղեցրել է «Սբերբանկ»-ը. այն միակն է ընդգրկվել առաջին 100-յակում՝ նախորդ տարվա 78-րդ տեղից բարձրանալով 63-րդ հորիզոնական։ Բրենդն արժե 14,16 մլրդ դոլար։ «Գազպրոմ»-ը 122-րդն է՝ 8,3 մլրդ-ով։











