Բրիտանիայում ավանակները մասնակցել են «Կարմեն» օպերայի քասթինգին(լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Սաութսի քաղաքի Թագավորական թատրոնում քասթինգի են մասնակցել ավանակներ, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով՝ «մի օպերայի համար, որում հանդես են եկել բեմի ամենապաշտամունքային և տաղանդավոր աստղերը»:
Տերերը սանձերից բռնած իրենց ավանակներին թատրոնի բեմ են բերել՝ «Կարմեն» օպերայի (բեմադրիչ՝ Էլեն Քենթ) լսումների համար:
Արդյունքը պարզ է. առաջիկայում այդ բեմը կզարդարեն Օլի և Ռասթի անունով ավանակները՝ հանդես գալով մեցոսոպրանո Նադյա Ստոյանովայի հետ: Նրանք հանդես կգան երկու տեսարաններում՝ առաջին գործողության մեջ՝ շուկայի տեսարանում և երկրորդում՝ բեռներ կրելով:
Ավանակների տերերի՝ Հանթերի համար, բարդ է եղել նրանց քասթինգը կայուն անցկացնելը:
Նախկինում Քենթը ձի է հանել բեմ իր բեմադրության համար:










