Իտալիայի ամենամեծ թանգարանում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

21:46 • 05.03.13

Խոշոր հրդեհի արդյունքում գրեթե ամբողջովին այրվել է իտալական Նեապոլում գտնվող Գիտությունների թանգարանը: Կրակը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է թանգարանի ողջ շենքը: Զոհեր և տուժածներ չկան, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Հրդեհը սկսվել է գիշերը, և ամբողջությամբ այրվել են ցուցասրահներից 4-ը, որտեղ պահվում էին բավականին հազվագյուտ ցուցանմուշներ:


Նեապոլի քաղաքապետ Լուիջի դե Մագիստրիսը չի հերքել, որ հրդեհի պատճառ կարող է լինել հրկիզումը: Սա տարբերակներից մեկն է, որի շուրջ մտածում են դեպքի վայրում աշխատող հետաքննիչները:


Թանգարանը, որը զբաղեցնում էր 12.000 քառակուսի մետր տարածք, համարվում էր Իտալիայում խոշորագույնը և տարեկան ընդունում էր 350.000 այցելու: