Պաշտպանե՛ք Ձեզ և Ձեր iPhone-ը. ԱՄՆ-ում ստեղծվել է iPhone-ի առաջին էլեկտրաշոկով պատյանը (տեսանյութ)
ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում գործող Yellow Jacket ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ ստեղծել է էլեկտրաշոկով «զինված» iPhone-ի պատյան, որն անցանկալի «հյուրերից» կպաշտպանի և՛ սմարթֆոնը, և՛ դրա տիրոջը, հայտնում է Daily Mail-ը։
Հեղինակների խոսքերով՝ հեղափոխական պատյանը մեծ առաջընթաց է անձնական պաշտպանության հարցում և կարող է կանխել հասուն տարիքի տղամարդու հարձակումը։ Բացի այդ, այն ունի նաև սփական մարտկոցը, որը կարող է լիցքավորված պահել հեռախոսը 20 ժամ։
Ներկայում նորույթը կարելի է պատվիրել Yellow Jacket-ի պաշտոնական կայքի միջոցով՝ 139,99 դոլար գնով։ Նշվում է նաև, որ պատյանը նախատեսված է միայն iPhone 4S մոդելի սմարթֆոնների համար, իսկ iPhone 5-ի էլեկտրաշոկային պատյանները հասանելի կլինեն մյուս տարի։










