Ժնևի ավտոսրահ է ժամանել պատմության մեջ ամենահզոր Ferrari-ին (լուսանկարներ)
Ferrari-ի նոր հիբրիդ դրոշակակիրը` մի հիպերմեքենա, որը Ժնևում ներկայացվել է LaFerrari անվանումով, այսուհետ Մարանելոյում գործող ընկերության գլխավոր տեխնիկական ձեռքբերումը կհամարվի և լրջորեն հավակնում է աշխարհում ամենահզոր հիբրիդային մեքենայի կոչմանը, հաղորդում է vesti.ru-ն:
Նորույթի առջև դրված մարտահրավերը պարզերից չէ. այն պետք է արժանի հետնորդ դառնա լեգենդար Ferrari Enzo-ի համար: Եվ որոշ բաներում LaFerrari արդեն առաջ է անցել իր նախորդից: Սուբեր-հիբրիդ մեքենայի արտադրական ծավալը պետք է կազմի 499 օրինակ, որոնցից յուրաքանչյուրն, ամենայն հավանականությամբ, արդեն գտել է իր գնորդին, և դա այն պարագայում, երբ մեքենայի հայտարարված գինը 1,2 մլն եվրո է կազմում:
Ի՞նչի համար են Մարանելոյում նման աստղաբաշխական գումար պահանջում: Առաջին հերթին մեքենայի թափքի, որն իրականացված է նորագույն տեխնոլոգիաներով ամենաթեթև և ամուր նյութերից: Մոնոկոկը և թափքի վահանակները կարբոնից են, հատակի աերոդինամիկան օպտիմալացված է կեվլարային վրադիրների միջոցով: Արդյունքում մեքենայի քաշը 1255կգ է կազմել, չնայած, որ մեքենայում ծանր էլեկտրական շարժիչներ և մարտկոցներ կան:
LaFerrari-ն վարորդի տրամադրության տակ է դնում մոտ 963 ձիաուժ, ինչը ստացվում է V-աձև 12 գլանային մթնոլորտային (9200 պտույտ/րոպե) շարժիչի 800 ձիաուժի շնորհիվ, և ևս 163 ձիեր է ապահովում էլեկտրական շարժիչը, որը նաև կինետիկ էներգիայի ռեկուպերացիայի համակարգի մաս է կազմում:
Նման կերպ LaFerrari-ն մինչև 100կմ/ժ թափավազքը 3 վայրկյանից պակաս ժամանակում է իրականացնում, իսկ 200կմ/ժ արագության հասնում է 7 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմում է 370կմ/ժ:
Այնպիսի «խելացի» դետալներ, ինչպես ասենք ղեկավարվող ետին հակաթևը և ակտիվ աերոդինամիկ այլ տարրերը պետք է օգնեն նոր մոդելին Նյուրբուրգրինգի հայտնի «հյուսիսային օղակն» անցնել 7 րոպեից պակաս ժամանակահատվածում:










