ՆԱՍԱ-ի մասնագետները խոստանում են վերանորոգել մարսագնացը 1 շաբաթից

08:34 • 05.03.13

ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետները խոստանում են մեկ շաբաթից վերանորոգել մարսագնաց Curiosity-ի ղեկավարման համակարգի գլխավոր համակարգչի աշխատանքը, հայտնում է ИТАР ТАСС-ը։

«Ներկայում Curiosity-ն դրվել է այսպես կոչված անվտանգ ռեժիմի վրա կամ էլ գտնվում է հանգստի վիճակում։ Իսկ ծրագրավորողներն էլ քայլառ քայլ վերականգնում են գլխավոր համակարգչի աշխատանքը»,-ասել է գործակալության աշխատակիցներից մեկը։


Ուսումնասիրությունների արդյունքում ծրագրավորողները պարզել են, որ անսարքության խնդիրը գտնվում է գլխավոր համակարգչի ֆլեշ հիշողության մեջ, ինչի պատճառով Curiosity-ն Մարսի վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքերն ամբողջովին չէր փոխանցում մասնագետներին։


Հիշեցնենք, որ մարսագնացը վայրէջք է կատարել Կարմիր մոլորակի վրա 2012թ. օգոստոսի 6-ին և նախատեսվում է , որ այն այնտեղ  կանցկացնի 687 օր։ Curiosity-ն մարդկության պատմության մեջ  ամենաթանկ տիեզերական նախագիծն է, որի իրականացումն արժեցել է  2,5 մլրդ դոլար։ 
 

 

ՆԱՍԱ-ի մասնագետները խոստանում են վերանորոգել մարսագնացը 1 շաբաթից