Ռուս դերասան Դմիտրի Պևցովը հայտարարել է մենաստան գնալու մտադրության մասին

13:05 • 05.03.13

Լուսանկարում՝ Պևցովն ու նրա ավագ որդին

 

Հանրահայտ ռուս դերասան Դմիտրի Պևցովն իր հոբելյանական երեկոյի ժամանակ հայտարարել է մենաստան գնալու մտադրության մասին, հայտնում է Взгляд-ը։ Ամռանը կլրանա Պևցովի 50-ամյակը։

Սակայն հոբելյանը մթագնում է ողբերգությունը, որը տեղի է ունեցել դերասանի հետ նախորդ տարի. նրա ավագ որդին՝ Դանիիլը, նախորդ տարվա օգոստոսի 25-ին շենքի երրորդ հարկից ընկնելու հետևանքով մահացել է։

 

Ինչ վերաբերվում է կրտսեր որդու դաստիարակությանը, նա պատասխանել է. «Ես ուրախ կլինեմ, եթե նա կուսակրոն դառնա»։