Porsche–ն հետ է կանչում 5.500 ավտոմեքենա

11:13 • 05.03.13

Լեգենդար Porsche մեքենաշինական ընկերությունն ամբողջ աշխարհից հետ է կանչում 5,5 հազար մեքենա՝ արտափքման համակարգում եղած խնդիրների պատճառով, հայտնում է Euromag-ը՝ վկայակոչելով ընկերության պաշտոնական ներկայացուցչին։

 

Խոսքը մասնավորապես 2011 և 2012 թվականներին արտադրված Carrera մեքենաների մասին է, որոնց արտափքման համակարգերում 40 կմ/ժ արագություն զարգացնելու դեպքում կարող են ճաքեր առաջանալ, ինչի հետևանքով շարժիչի աղմկախլացուցիչը կարող է ժանգոտել և պոկվել։

 

Թե ինչպիսի ֆինանսական վնաս կկրի գերմանական  Porsche-ն 5,5 հազար մեքենաներ հետ կանչելու պատճառով՝ չի հրապարակվել։

 

Porsche–ն հետ է կանչում 5.500 ավտոմեքենա