Նոր Samsung Galaxy S4-ը հնարավոր է կառավարել հայացքի միջոցով. Daily Mail

16:43 • 05.03.13

Հարավկորեական Samsung ընկերությունը պատրաստվում է մարտի 14-ին Նյու Յորքում ներկայացնել երկար սպասված Galaxy S4 սմարթֆոնը, որը, ըստ ընկերության աշխատակցի փոխանցման, հնարավոր կլինի կառավարել նաև աչքերի միջոցով, տեղեկացնում է Daily Mail-ը։

 

Սմարթֆոնների օգտատերերը հնարավորություն կունենան միայն հայացքի միջոցով թերթել էկրանի էջերը։ Իսկ երբ օգտատերը կարդա, սմարթֆոնը կհետևի նրա աչքերի շարժումներին, և երբ օգտատերը հասնի տեքստի վերջին, հեռախոսն ավտոմատ կերպով կշրջի էջը։

 

Ըստ ամենայնի՝ աչքերի շարժումներին հետևելու համար սմարթֆոնը կօգտագործի առջևի պանելին տեղադրված տեսախցիկը։
 

 

Նոր Samsung Galaxy S4-ը հնարավոր է կառավարել հայացքի միջոցով. Daily Mail