30 Seconds To Mars խումբն իր երաժշտությունն ուղարկել է տիեզերք

10:49 • 05.03.13

Հանրահայտ 30 Seconds To Mars ռոք խումբը գարնան գալստյան կապակցությամբ Falcon 9 հրթիռի միջոցով բաց տիեզերք է ուղարկել իր նոր ալբոմի Up In The Air սինգլը, հայտնում է LuxPlanet-ը։

 

Խմբի անդամները, այդ թվում նաև ճանաչված ամերիկացի դերասան Ջարեդ Լետոն, հրթիռի արձակման պահին ներկա են գտնվել ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի շտաբում, որտեղ լուսանկարվել են երկրպագուների հետ և տեղադրել դրանք Twitter-ում։

 

«Սա պարզապես ֆենոմենալ առավոտ էր, իսկ մեր երաժշտությունը տիեզերք ուղարկելը՝ ցնցող փորձ։ Միայն պատկերացրեք մեր սինգլը դուրս կգա մոլորակի ուղեծիր և կպտտվի Երկրի շուրջը»,-ասել Ջարեդ Լետոն։

 

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Երկրի բնակիչները կկարողանան լսել նոր սինգլն ավելի ուշ՝ մարտի 18-ին։