Գյուտ, որը միլիոնավոր կյանքեր կարող է փրկել. Ճապոնիայի գիտնականները սրտի բջիջներ են աճեցրել

00:01 • 05.03.13

Մարդկային կենդանի օրգանների ստեղծմամբ Ճապոնիայի Կիոտոյի համալսարանի գիտնականները զբաղվում են արդեն մոտ 5 տարի: Գենետիկ նյութի աղբյուր են հանդիսանում ինդուցված ցողունային բջիջները: Դրանցից է բաղկացած զարգացման նախնական փուլում գտնվող սաղմը, և հենց այդ բջիջներն են կոնկրետ օրգանների ստեղծման հիմք հանդիսանում, հաղորդում է vesti.ru-ն:


Գլխավորը` հասկանալ, թե ինչ պայմաններում է մեկնարկում այս կամ այն հյուսվածքների ստեղծման մեխանիզմը:
Այս լաբորատորիայում գենային ինժեներները կարողացել են հայտնաբերել մի քիմիական նյութ, որը գործարկում է վերափոխման մեխանիզմը:


Ինդուցված նախաբջիջների յուրաքանչյուր հարյուրյակից 80-ը սրտի բջիջ են դառնում:
Բջիջների պահպանման օպտիմալ ջերմաստիճանը 37 C աստճանն է, իսկ համոզվելու համար, որ դրանք կենդանի են, պետք է էլեկտրական միկրոսկոպի տակ դրվեն: Մի քանի միլիոն անգամ մեծացնելով երևում է, որ հյուսվածքը կրճատվում` կծկվում է:


Ներկայում սա ամենահարմար մեթոդն է: Մկանն ինքն իրեն է աշխատում, առանց արտաքին խթանիչների` կծկվելով րոպեում 50-70 անգամ:


«Ստեղծվող սրտային հյուսվածքը, որը մենք ստանում ենք, ունի երկու հիմնական կիրառություն. առաջինը, մենք կարող ենք դրանով տարբեր նյութերի ազդեցություն թեսթավորել, երկրորդը, մենք կարող ենք նանոմանրաթելային ցանցի միջոցով այդ բջիջները օգտագործել սրտի վնասված հատվածում իմպլանտացիայի համար», - պատմել է Կիոտոյի համալսարանի ինտեգրալ բջիջների հետազոտության կենտրոնի պրոֆեսոր Կոնստանտին Ագլաձեն:


Հետազոտությունը վերաբերում է ոչ միայն սրտին:

 

«Մեր ստացածը լիարժեք հյուսվածք է, որը կիրառական է նաև երիկամների համար: Այն ստացվում է հասուն մարդու ցողունային բջիջներից: Մենք սկզբնական բջջային նյութի 90 տոկոսանոց տրանսֆորմացիայի ենք հասել», - նշում են կենտրոնի գիտնականները:


Իրականացվում են նաև նոր դեղամիջոցների փորձարկումները այդ հյուսվածքների վրա: Այդ նպատակով դրանք տեղափոխվում են պաթոլոգիկ վիճակ, օրինակ, սրտի դեպքում` զարգացնում են արիթմիա: Իսկ ինչ վերաբերում է արհեստական ստեղծված տրանսպլանտացիոն ողջ հյուսվածքներին, ապա, գիտնականների կարծիքով, դրա համար ևս 3-4 տարի կպահանջվի:

 

Գյուտ, որը միլիոնավոր կյանքեր կարող է փրկել. Ճապոնիայի գիտնականները սրտի բջիջներ են աճեցրել