Նոր Lamborghini-ն կպատրաստվի 3 օրինակով և կվաճառվի 4 մլն դոլարով (լուսանկարներ)

01:05 • 06.03.13

Ավտոմեքենան, որն իտալական մակնիշը նվիրել է ինքն իրեն` 50-ամյակի առիթով, հանրությանը շշմեցրել է գնով և բացառիկությամբ, հաղորդում է vesti.ru-ն:


Իր նոր մոդելի համար անուն ընտրելիս, Lamborghini-ին չդավաճանեց իր ավանդույթներին` Veneno-ն ևս հայտնի ցուլի անուն է, որը մոտ մեկ դար առաջ, մասնակցելով կորիդային, առանձնանում էր իր արագությամբ և այդ վտանգավոր իսպանական զվարճանքի ամենաագրեսիվ կենդանիներից մեկն էր: 1914թ. Անդալուզիայում այդ ցուլը մահացու վիրավորել էր հայտնի տորեադոր Խոսե Սանչես Ռոդրիգեսին:


Սակայն, նոր սուպերմեքենան, ըստ ամենայնի, պետք է մահացու վիրավորի մակնիշի սիրահարների սրտերը: Եվ իր մարտահրավերը այն, կարծես թե, հաղթահարում է` բոլոր թողարկվելիք մեքենաներն արդեն վաճառված են, չնայած գինը մոտ 4 մլն ԱՄՆ դոլար է կազմում:


Lamborghini-ի ներկայացուցիչները պնդում են, որ Veneno իրենից մրցարշավային բոլիդ է ներկայացնում, որը հարմարեցված է սովորական ճանապարհներով երթևեկելուն:


Մեքենայի թափքը, գրեթե 100 տոկոսով իրականացված է կարբոնից: Իտալացիների խոսքով, ավտոմոբիլը հատկապես մանրակրկիտ է մշակված աերոդինամիկայի տեսակետից` որոշ տարրեր սեղմիչ ուժ են ստեղծում, ուրիշները` ապահովում են շարժիչային հատվածից ջերմության էֆեկտիվ հեռացումը:


Նույնիսկ անվահեծերը, որոնք ևս մասնակի կարբոնից են, այնպես են կառուցված, որ «օդ են քաշում» ուղղելով այն դեպի արգելակային համակարգ, դրա՝ ավելի լավ հովացում ապահովելով:

Մրցարշավային բոլիդի հետ ևս մեկ ընդհանրություն ունի` անիվների՝ մեկ կենտրոնական մանեկով ձգումը:

 

Մեքենան համալրված է 6,5 լիտրանոց V12 շարժիչով, որը ավելի քան 750 ձիաուժ հզորություն է ապահովում և 7 աստիճան ռոբոտացված փոխանցումատուփով: Այն լիաքարշակ է, ունի հրող երկաթաձողերով կախոցների համակարգ, որոնք անիվների իմպուլսը ուղղորդում են դեպի հորիզոնական դիրքով մեղմիչներին:


Veneno կշռում է 1450 կգ  և 0-100կմ/ժ թափավազքը իրականացնում է 2,8 վայրկյանում:
 

Նոր Lamborghini-ն կպատրաստվի 3 օրինակով և կվաճառվի 4 մլն դոլարով (լուսանկարներ)